Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Ստամբուլում արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությանը:

«Թուրքիան կողմ է Չինաստան – Ղազախստան – Կասպից ծով – Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա (Սև ծով) – Եվրոպա տրանսպորտային միջանցքի առավել ակտիվ օգտագործմանը, որի կարևոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է»,-ասել է նա:

Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի ֆոնին այդ միջանցքի նշանակությունը մեծացել է։

«Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև միջազգային առևտրի և նյութատեխնիկական ապահովման համար»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս