
Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի տեսուչները վերստուգում են անցկացրել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով գործունեությունը կասեցրած կաթնամթերքի արտադրամասում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են: