Հիշեցնենք, որ օրեր առաջ մենք գրել էինք, որ հանքի աշխատակիցները փորձել են գնալ աշխատավայր, սակայն ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել աշխատակիցների ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարել էին: Մի քանի օր շարունակ փորձեր էին արել գնալ աշխատավայր, սակայն կրակահերթը թույլ չէր տվել, որ աշխատանքները սկսեն: Եւ աշխատակիցները նույնիսկ փորձում էին բողոքի ակցիա կազմակերպել Երևան-Սևան ավտոմայրուղու վրա:
Ապրիլի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Գայ բնակավայրում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հ.գ.-…նիկոլի օրոք դատվելը, եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն, զոհողություն է հանուն արժանապատվության… Իսկ, թե ինչպիսի ապրումներ կունենան նրանք, ովքեր կդատվեն նիկոլից հետո, դժվար չէ կռահել…»։
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի ութ պայման»։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր աշխարաքաղաքական փասիանսի պարագայում, երբ նախկին բևեռները պայքարում են գրեթե բոլոր ուղղություններով՝ այդ թվում հարավային Կովկասի համար, Հայաստան չունի և չի ունենալու «փրկիչներ»… Հայաստանը կարող է ունենալ միայն բնական դաշնակիցներ: Եթե փորձենք հպանցիկ վերլուծել, թե ինչ է կատարվում ռեգիոնում վերջին 3-4 տարիների ընթացքում, ապա կարող ենք արձանագրել մի քանի փաստեր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել են նախընտրական արշավի դրամահավաքի մեկնարկի մասին: Այս մասին ասվում է ԱՄՆ ղեկավարի նախընտրական արշավի կայքում։
Ապրիլի 21-ին, ժամը 14.20-ին սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Շիրակի մարզի Ազատան գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ` «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ ցուցանակ են դրել: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության, այսօր հրավիրված խորհրդակցությանն ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրեց ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սեդաթ Օնալը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ Ռուսաստանի նախագահությամբ նիստ է անցկացվել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության վերաբերյալ։
Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը:
Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կարծես ճոճանակ լինի, որը մե’կ ուղղվում է դեպի Արևմուտք, մե’կ դեպի Ռուսաստան։ Այդ անկայուն ու անկանխատեսելի տատանումների արդյունքում էլ Հայաստանը, արդեն մի քանի տարի շարունակ, իր արտաքին գործընկեր երկրների համար դադարել է լինել վստահելի դաշնակից՝ փոխարենը տարածաշրջանում դառնալով միջոց այս կամ այն երկրի սեփական քաղաքական շահերի առաջմղման համար։
Իսկ տեսա՞ք Ձեր ժողվարչապետին, թե ոնց հարյուրավոր թիկնապահներով, թփերի և ծաղիկների տակ պայթուցիկ փնտրող սակրավորներով, հարյուրավոր ԱԱԾ աշխատակիցներով, ամեն թփի տակ երկու ոստիկանների ուղեկցությամբ, ժողովրդից ՓԱԽԱԾ, բարձրացավ Ծիծեռնակաբերդ:
Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։
Մառնեուլի-Սադախլո միջպետական ավտոճանապարհի Մառնեուլիի հատվածում ծանր վթար է տեղի ունեցել, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է 24News.ge-ն:
Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին:
Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայության լրատվական բաժնից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն: Իսկ ի՞նչ դիմումի մասին է խոսքը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի որոշումներից մեկում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՆԳ նախարարությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումները նախապես չհամաձայնեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ «ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված»:
Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի հրահանգից ոգեւորված՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այնքան «ինքնամոռաց» են գործել, որ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ, իհարկե, աղմկահարույց միջադեպերի, ծեծկռտուքների պակաս չի եղել, բայց այս խորհրդարանը, կարծես, մտադրվել է ռեկորդ սահմանել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիառած բռնություներով»:
Երեկ Ծիծեռնակաբերդի օրհնաբեր անձրևի տակ՝ ով պարտականություն ուներ կամ հոգու պահանջ, մյուսը՝ զազրելի անամոթություն և միլիոնավոր նահատակների հիշատակի սրբապղծում, խոսք ասացին, ուղերձ հղեցին, ժողովուրդ հոլովեցին։ Ամեն մեկը՝ իր հաշվետու համարի չափով։
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Գիտնականները քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման նոր համակարգ են ստեղծել։ Այս մասին հայտնում է Ֆլորիդայի պետական համալսարանը։
Ապրիլի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի կցորդիչով բեռնատարին. «Ֆորդի» 26-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրացական ընկույզով սմբուկն աշխարհի TOP-5 բուսական (վեգանական) ուտեստների ցանկում է, գրել է TasteAtlas ավանդական ուտեստների փորձարարական առցանց հանրագիտարանը: