«Դատվում է մի մարդ, ով պարտվել է ոչ թե որ անկարող էր հաղթել, այլ այդպես էր որոշել այսօր նրան դատողը»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը…

Դատվում է մի մարդ, ով դեռևս պատանի տարիքում զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, անցել երեք պատերազմ, որից երկուսում հաղթել է, իսկ երրորդում, ցավոք, պարտվել…

Բայց պարտվել է ոչ թե նրա համար, որ անկարող էր հաղթել, այլ որովհետև այդպես էր որոշել այսօր նրան դատողը…

Հ.գ.-…նիկոլի օրոք դատվելը, եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն, զոհողություն է հանուն արժանապատվության… Իսկ, թե ինչպիսի ապրումներ կունենան նրանք, ովքեր կդատվեն նիկոլից հետո, դժվար չէ կռահել…»։

Տեսանյութեր

Լրահոս