Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենդանաբանական այգում պահվում է 100 կգ կշռող պիթոն ցեղատեսակի օձ:
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարությունը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի անունից է։
Ապրիլի 20-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 19-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Ֆրանսիայի հրապարակի մոտ անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Երբեմն մեր կյանքի իրադարձությունները, խնդիրներն ու դրանց լուծումները վերագրում ենք մեր կատարած քայլերին։ Սակայն ոչ միշտ է այդպես, քանի որ մեր շատ ու շատ արարքների հիմքում ոչ թե մեր կատարածն է, այլ չկատարածը:
Չարագործները Nokoyawa շորթող ծրագիրը տարածելու փորձեր իրականացնելու նպատակով օգտագործել են էքսպլոյտ, որը մշակվել է Windows ՕՀ-ի տարբեր տարբերակների և փաթեթների, ներառյալ՝ Windows 11-ի համար։ Microsoft-ն այս խոցելիությանը տվել է CVE-2023-28252 համարը, այն արդեն փակված է: Թիրախների թվում են եղել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի երկրների փոքր և միջին ձեռնարկությունները։
Բժիշկ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան ասում է, որ բանանը, նարինջը և շոկոլադը սրում են ծաղկափոշու ալերգիայի ախտանիշները։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում, ըստ shantnews-ի՝ նա թվարկել է ալերգիա ունեցողների համար վնասակար այլ մթերքներ։
Մենք ապրում ենք անվտանգային ճգնաժամում, մարդիկ տագնապած են, մեծ անորոշություններ են, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց չի ասում, թե ինչպե՞ս և ո՞ւմ շնորհիվ հայտնվեցինք անվտանգային ճգնաժամի մեջ, ինչո՞ւ են մարդիկ տագնապած ու անորոշության մեջ։
Այս էլ որերորդ անգամ Ադբեջանն իր ագրեսիվ գործողություններով սրում է իրավիճակն Արցախի շուրջ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է:
Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։
Նիկոլ Փաշինյանին դեմ առ դեմ դավաճան անվանած քաղաքացուն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին. Ռուբեն Մելիքյան
«Իմ տաղանդավոր ու բարի ընկեր, տիկնիկային արվեստի նվիրյալ` Արմեն Սաֆարյան, հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Բաբայանը։
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ Կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը:
Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել սահմանապահ զինծառայողի գերեվարվելու մասին։
Իտալիայի փոխվարչապետ, «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով որ այն շատ հաճախ անտեսվող ողբերգություն է, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար։
Ով լուր ունի, թե ուր են տարել քաղաքացուն, խնդրում եմ ինձ տեղեկացնել։ Իրավունք չունենք մենակ թողնել նման քաղաքացիներին
Եհովայի վկաները` Ուրցաձորում հոգեորսութուն անելիս. ստիպված տեսախցիկը միացրեցի. Տեր Զարեհ Աշուրյան
Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:
Մուրադ Փափազյանի ելույթը ապրիլի 24-ին, Կոմիտասի հուշարձանի մոտ
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ:
Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը:
Ապրիլի 20-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գագիկ Կոլյայի Ծառուկյանի պաշտպանական խումբը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն չունի իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը, քրեական վարույթով ձեռք չի բերվել գեթ մեկ փաստական տվյալ, որը կհաստատի, որ Գագիկ Ծառուկյանն առհասարակ առնչություն ունի ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալուն:
Վրաստանի քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատում Հանրապետության եվրաինտեգրումը: IRI ինստիտուտի հարցման համաձայն ՝ հարցվածների 89 տոկոսը կողմ է Եվրամիությանը անդամակցելուն, ինչը պատմական առավելագույնն է տվյալ ցուցանիշի համար: Այս մասին հաղորդում է gazeta կայքը՝ վկայակոչելով «Նովոստի Գրուզիան»:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շարամ Իրանին հայտարարել է, որ Fateh-2 և Fateh-3 սուզանավերը մոտ ապագայում կընդգրկվեն բանակային նավատորմի կազմում:
Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Միկա Բադալյանը
Մարտի 14-ին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Գորիսում նաև հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որոնք այդ ժամանակ չէին կարողանում վերադառնալ իրենց տները։
Վրաստանն ավարտում է 12 հանձնարարականների կատարման աշխատանքները և մինչև տարեվերջ արժանի կլինի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: