
ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սեդաթ Օնալը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ Ռուսաստանի նախագահությամբ նիստ է անցկացվել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օնալը, արձագանքելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ Թուրքիան կտրականապես մերժում է «հայկական պատվիրակության անհիմն պնդումները»։
«Բոլորին կոչ եմ անում 1915-ի դեպքերին առնչվող պատմությունից թշնամանք դուրս բերելու փոխարեն ուշադրություն դարձնել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արած առաջարկին»։
Թուրք դեսպանը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։