«Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է…». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է…

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի ութ պայման»։

1. Դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից,

2. Վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված 8 սահմանամերձ գյուղերը,

3. Դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից,

4. Վերջ դնի ականային ահաբեկչությանը,

5. Լույս սփռի հակամարտության ընթացքում անհայտ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա,

6. Փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը,

7. Բարեխղճորեն բանակցի խաղաղության պայմանագրի կնքման համար,

8. Բանակցի 2 պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930