Բաժիններ՝

Բայդենն ու Հարիսը սկսել են նախընտրական արշավի դրամահավաքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել են նախընտրական արշավի դրամահավաքի մեկնարկի մասին: Այս մասին ասվում է ԱՄՆ ղեկավարի նախընտրական արշավի կայքում։

Կայքի այցելուներին առաջարկվում է 10, 25, 75, 150 կամ 250 դոլարի չափով գումար ներդնել: Բացի այդ, կարելի է ընտրել նաև ցանկացած այլ գումար վճարելու տարբերակը: Կայքում նաև ներկայացված են տարբեր ապրանքներ՝ խորհրդանշանով։ Օրինակ՝ դեմոկրատների կողմնակիցները 32 դոլարով կարող են ձեռք բերել Բայդենի և Հարիսի ազգանուններով մարզաշապիկ:

OpenSecrets հետազոտական ​​կազմակերպության տվյալներով՝ նախորդ ընտրություններում Բայդենին հաջողվել է հավաքել ավելի քան 1 միլիարդ դոլարի նվիրատվություն, մինչդեռ հանրապետական ​​Դոնալդ Թրամփն այն ժամանակ հավաքել էր 774 միլիոն դոլար։

Ինչպես ավելի վաղ  Ջո Բայդենն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վերընտրվելու դեպքում Բայդենն իր երկրորդ ժամկետը կսկսի 82 տարեկան հասակում։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թ.-ի նոյեմբերին։ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930