
Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհին բախվել են հայկական պետհամարանիշով «Հոնդան» և վրացական պետհամարանիշով բեռնատարը

Մառնեուլի-Սադախլո միջպետական ավտոճանապարհի Մառնեուլիի հատվածում ծանր վթար է տեղի ունեցել, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է 24News.ge-ն:
Ըստ հաղորդագրության՝ հայկական պետհամարանիշով թեթև մարդատար «Հոնդա» ավտոմեքենան բախվել է վրացական պետհամարանիշով բեռնատարին։
Ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել, երբ մեքենան վազանց է կատարել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։
Տեղում մոբիլիզացվել են ոստիկանությունը, շտապօգնությունը և փրկարարական ջոկատը։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։