Գյումրիում մեկնարկել է Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կենտրոնացնում է ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Tech Week-ը տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում։ Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Հարգելի´ գործընկերներ, սիրելի´ կուսակիցներ, տեղեկացնում եմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ հուլիսի 1-ից ստանձնել եմ ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա մրցաշարում մեծ սպասելիքներ ունի նոր ակումբից:
Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Գերմանիայում աշնանը և ձմռանը սպասվում են կորոնավիրուսային համաճարակի «ծանր ալիքներ»: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը (Karl Lauterbach):
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կանցկացնի իր գործընկեր Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Նախատեսված է հանդիպում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։
2010 թ.-ի «Արաբական գարուն» անունը ստացած իրադարձություններից հետո քիչ թե շատ կայացած Լիբիական պետությունն այսօր բաժան-բաժան է եղած, քաղաքացիական պատերազմը շարունակվում է, իսկ գերտերություններն ու տարածաշրջանային խոշոր դերակատարները փորձում են տիրել այդ երկրի տարբեր մասերին։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահավաք առաքելությունից: Այս մասին տեղեկացրին ANCA-ից:
2022թ․ ապրիլին մենք հաշվետվություն ներկայացրեցինք անցած մեկ տարում մեր ծավալած գործունեության մասին։ Հետահայացը ցույց է տալիս, որ մեր կառույցի գործունեության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է՝ մեզ բերելով հավասարակշռված մտքի ու խոսքի, իրականությունը սթափ գնահատող հարթակի համարում։
Հուլիսի 2-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12:24-ին, Վրաստանի պետական սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ ռուսական կողմում, 4.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Ալիք մեդիան»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սորոսի հայաստանյան հիմնադրամի» լուծարման պահանջով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։
Մի քանի օր առաջ ՖԲ-ում լայվերով բլոգերություն անող մի երիտասարդ, որ իր բլոգն անվանելով «Ընտրում եմ Հայկականը», հաջողությամբ հայրենասիրություն է վաճառում հանրությանը, մի լայվ էր «նվիրել» Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆլայ Ուան Արմենիա» ավիաընկերության, իր պնդմամբ, շատ վատ աշխատանքին:
Հուլիսի 1-ին «Նիսան Տիանայի» վարորդ Արմեն Մեհրաբյանը մահացել է:
Գագիկ Ջհանգիրյանի հետ իր հրաժարականից հետո չեմ խոսել, սակայն հավատում եմ հրաժարականի հայտարարության մեջ նշված պատճառին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքեմեզյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը ԲԴԽ անդամի պաշտոնից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է:
Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը այսօր հանրային հրապարակում է կատարել, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Չալաբյանի գործով իրականացվող հերթական իրավախախտման վրա:
Եթե այդ կարծրատիպը հավաքական կարողանանք կոտրել, կարող ենք նստել սեղանի շուրջ և կոմպրոմիսային լուծումներ գտնել։ Եթե չկարողացանք ու մեզ էլի շարունակեցին հավերժ ներարկել, որ անհնար է որևէ համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել մեր երկու հարևանների հետ՝ հատկապես Ադրբեջանի, ապա մենք միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը մեզ միշտ նոր աղետներ է բերելու»,– գրում է ՔՊ–ականը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին 9 հրամանագիր է ստորագրել և խորհրդարանի առաջարկած 9 թեկնածուներին Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակել։
50 Cent-ը, ով երեկ համերգ է ունեցել «Հրազդան» մարզադաշտում, Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ես առաջին հիփ հոփ կատարողն եմ, որը ելույթ է ունենում Երեւանում, Հայաստանում։ GLG. Greenlight Gang: Ես կվերադառնամ»:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռևս ամսի 30-ին Հայաստան պետք է ժամաներ 7 ամերիկացի կոնգրեսականներից բաղկացած պատվիրակությունը: Տեսնես ո՞ւր մնացին»:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի.
Այս ամենը ԽՍՀՄ փլուզման հետևանք է․ Իսկանդարյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլևս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան` մեղմ ասած ողբերգություն է: Աբսուրդ է, երբ իրեն հարգող և արժեքներ ունեցող մարդն, ապրում է իր ազգային ողբերգությունը, ու փորձում է բացատրություններ գտնել դրա համար` միայն թե արդարացնի իր հանցավոր անգործությունը:
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։
Հուլիսի 1-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում։
Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ–հորդորով դիմել է Քննչական կոմիտեի ղեկավարությանը։ Նա մասնավորապես գրում է․ «Հարգելի պարոնա՛յք, Ձեր ղեկավարած կառույցում հազարների է հասնում անհիմն հարուցված քրեական գործերի քանակը, որոնցով քննիչներն ամիսներով, իսկ որոշ գործերով` տարիներով, բացարձակ ոչինչ չեն արել։