«FlightRadar24 ծառայության կայքում շատ տարօրինակ ելակետ ցույց տվեց Նիկոլի երեկվա թռիչքի համար». Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ուշադրություն դարձրեք կողային համարին այն ինքնաթիռի, որով երեկ Նիկոլը վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում. EK4117։

Անծանոթ ինքնաթիռ էր, որոշեցի ստուգել, թե ինչացու է, որտեղացու է…

FlightRadar24 ծառայության կայքում շատ տարօրինակ ելակետ ցույց տվեց երեկվա թռիչքի համար. «Զանգելանի օդանավակայան»։

Չեմ բացառում, որ FlightRadar24-ի գլյուկ կարող է լինել… Բայց միևնույն է՝ տարօրինակ է»։

Տեսանյութեր

Լրահոս