ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. ԱՄՆ դեսպանը՝ Վայոց ձորում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

«Դեսպանը հանդիպեց Վայոց ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031