![](/banners/BeFunky-design.jpg)
«Այն, ինչ պարզվելու է մանկապղծության արդյունքում՝ ավելի զարհուրելի է լինելու, սա առաջին ակտն էր». Վլադիմիր Մարտիրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/Vladimir-Martirosyan-4.jpg)
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկիր չի, այլ մի քիփլիկ փորձարարական լաբորատորիա, որտեղ բոլորս ինքնակամ մեր հույզերով ու էմոցիաներով, արժեհամակարգով ու սկզբունքներով դարձել ենք շատ կառավարելի և պլանավորված փորձարարությունների օբյեկտ՝ շատ ցածր դիմադրողականությամբ:
Լաբորատորիայի անտեսանելի ապակուց այն կողմ իրենց փորձարարությունների արդյունքներն ու կիրառելիության հնարավորությունները գնահատողներն ու արձանագրողները խորը թքաց ունեն, թե մեր էմոցիաների, թե արժեքների և թե բնույթի վրա: Կարևորը փորձարարության արդյունքն է, շահը և դրա կիրառելիության հնարավորությունների չափումը:
Հ.Գ. Ըստ ժանրի և փորձարարության կանոնների՝ այն, ինչ պարզվելու է մանկապղծության արդյունքում, ավելի զարհուրելի է լինելու, սա առաջին ակտն էր: Երկրորդ ակտի համար ամեն բան պատրաստ է»: