Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել:
Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում Կառավարության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին ուղղված միջոցառումները և դրանց իրականցման արդյունքում գրանցված շոշափելի արդյունքները: Փոխնախարար Թումանյանցը շեշտադրել է նաև նմանատիպ միջոցառումների իրականացման համակարգային բնույթի կարևորությունը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։
Ալժիրը, Նիգերիան եւ Նիգերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Անդրսահարական գազատարի նախագծի աշխատանքի վերսկսում: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է Algeria Press Service գործակալությունը:
Հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 29-ին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն այցելելու է Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ նա Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի (Միլլի Մեջլիս) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։
Սեպտեմբերի 5-10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։
Հուլիսի 29-ին, ժամը 15։20-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։
Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։
Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Վրաստանն Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում Ուկրաինայի պետականության օրվա կապակցությամբ գրել է, որ Ուկրաինայի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր ուժը, որը հիմնված է տոկունության և միասնության վրա, երբ հարձակման է ենթարկվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Քանաքեռ» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 15.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընթացիկ տարվա վեց ամսվա եկամտաբերության բացասական միտումը կարճաժամկետ կտրվածքով է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամունդի-Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը նշեց, որ 2014 թվականից ի վեր, երբ կենսաթոշակային ֆոնդերը սկսել են կառավարվել, եղել են «շոկեր», սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջորդել են վերականգնման փուլերը: Այժմ միջազգային շուկայում գրանցված երերումների ֆոնին հերթական ալիքն է գրանցվել:
«Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։
«Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» մենք մեր աչքերով տեսնելու ենք». Ռաֆիկ Անդրեասյան
«ՏԻՄ-եր չկան արդեն, տապանաքարը դրված է. հնարավոր չէ կառավարել 19 գյուղ». Ռաֆիկ Անդրեասյան
Երեք ժամ սպասելուց հետո, ՊՆ-ից ասացին՝ 2-3 օր հետո կզանգահարեն. Զոհված զինծառայողի հայր
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
««Գորշ գայլերը» զավթել են թե մեր Խորհրդարանը, թե Կառավարությունը». Ռաֆիկ Անդրեասյան
Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։
Մեր հարկերից գոյացող պետական բյուջեն ծառայեցվում է ընդդիմությանը ճնշելուն. Ռաֆիկ Անդրեասյան. ՈՒՂԻՂ
«Որոշ մարդկանց պատճառով այսօր մեր տղաները չկան». Զոհված զինծառայողի հայր
Մառնեուլիում կրակոցներ են հնչել հարսանեկան արարողությանը մասնակցող մեքենաներից։ «Մթավարի արխի» հեռուստաալիքով դեպքի վերաբերյալ տեսանյութի հեռարձակումից հետո Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, բացահայտել հանցագործներին և առգրավել նրանց զենքերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը:
Այո, սա քաղաքական հետապնդում է իմ ու ընտանիքիս նկատմամբ. դրանում ոչ մի կասկած չկա. Ավետիք Չալաբյան