ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ, որում ասված է.
Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արման Մելիքսեթյանի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի տարածքում այն խմբավորման չեզոքացման մասին, որը գործել է իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին: Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող «Ռոբերտ Էմիլ» ՍՊԸ-ին պատկանող դոնդողի արտադրությունում (ք. Երևան):
«Կա մի նպատակ, վերջ տալ թրքացման գործընթացին, իսկ դրան հասնելու համար պիտի ազատվենք թուրքադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարներից: Պիտի կարողանանք կողքի արհեստական «աղմուկից» չշեղվենք մեր նպատակից, չհիասթափվենք ու չնահանջենք»։
Այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա:
Ավան վարչական շրջանի ղեկավարը տեղյակ չէ, թե ով է Ավանում պղնձաձուլարան կառուցելու
«Նիկոլ Փաշինն էդ ինչ է արել, որ հոգնել, հանգստանում է. լավ տղա ես, գնա Արցախ». Գևորգ Պետրոսյան. ՈՒՂԻՂ
Պայքարելու ենք, որ այդ պղնձաձուլարանը չկառուցվի՝ անիմաստ էներգիա մի ծախսեք. Էդմոն Մարուքյան
Պղնձաձուլարան այդ տարածքում ենք կառուցում, որովհետև արտադրական գոտի է. «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Ավանում պղնձաձուլարան կառուցելու վերաբերյալ լսումներին Երևանի ավագանին չի մասնացել. Ավագանու անդամ
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բոլոր բուհերի համար սահմանել միջազգայնորեն ընդունելի միասնական, լիցենզավորման և հավաստագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման և այլ չափանիշների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս, նշեց, որ կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ:
Հնչում է երդում, որ արտանետում չի լինելու, իսկ երկրորդ բարձախոսով ասվում է՝ լինելու է. Ավանի բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն:
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնում՝ ժամանակակից, վիրտուալ, սոցիալական ու ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությամբ:
Ո՞ւր է անկախ գնահատումը, որը չափել է ձուլարանի արտանետումները. Հովհաննես Ավետիսյանը՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ին
Օրվա իշխանությունները բարութի տակառի վրա իրենց օրն են վայելում. Հայկ Նահապետյան. ՈՒՂԻՂ
«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:
Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամերից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։
Ավանում պղնձաձուլարան կառուցելու համար լսումներն առանց բնակիչների են արել
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախ այցի շրջանակներում այսօր ԱՀ Ազգային ժողովում հանդիպել ենք ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ։