Ինչո՞ւ ստեղծել նոր ռոբոտներ, եթե դուք կարող եք կատարելագործել այն, ինչ մեզ տվել է բնությունը:
Բոլորը պետք է լրջանան, համախմբվեն. այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա և վերջ. Իշխան Սաղաթելյան
Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստ է լսել իր ամերիկացի գործընկերոջ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները ԱՄՆ-ում և ՌԴ-ում պահվող ձերբակալված անձանց փոխանակման և հացահատիկի արտահանման վերաբերյալ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում հետևողական առաջընթաց է գրանցել, որոնք ցույց են տալիս երկրի գործարար և ներդրումային միջավայրը»,-այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած «2022 թ. ներդրումային միջավայրը» վերտառությամբ զեկույցում։
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից էլ հայտնել են, որ լեռնային հանգստավայրի մոտ անցնող ճանապարհով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը:
Էդ ինչե՞ր է խոստացել, որ Էրդողանը պահանջում է անցնել կոնկրետ քայլերի. Հայկ Մամիջանյան
Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է տարածված տեղեկությունները, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել։
Տեսանք ծայրահեղ բան` դատարանում ապօրինի կալանավորված մարդու մահ. Արամ Վարդևանյան
Այս 4 տարիների ընթացքում իշխանությունները երկիրը պահել են բացառապես պարտքով. Թադևոս Ավետիսյան
Վարչության պետի կարծիքով՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը հուլիս ամսվա չոր ու անբարենպաստ եղանակն է, որն ազդել է նաեւ խոտհարքերի եւ արոտների բնականոն աճի վրա։ Ընդ որում, նույն պատճառով մոտ երկու շաբաթ ավելի վաղ է սկսվել հացհունձը, քանի որ խաթարվել է հացահատիկի զարգացման եւ հասունացման պրոցեսը։
Ես պիտի խոսեմ պայքարի գաղափարի ու տրամաբանության մասին. Նարեկ Մանթաշյան
Նոր Հայաստանում ամենահին օլիգարխի դրածոն ՀՀ նախագահն է. Վազգեն Սաղաթելյան
Հայաստանի մեծ օրակարգերից մեկը ռազմականացումն է. Մենուա Սողոմոնյան
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։
Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ։
Հուլիսի 27-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Թուրքիայի Մարմարիս ծովափնյա հանգստավայրում բռնկված անտառային հրդեհը տեղափոխվել է քաղաքում գտնվող հյուրանոցի տարածք: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական «A Haber» հեռուստաընկերությանը:
Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները եւ հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Օսական RES գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը երկկողմանի համաձայնագրի շրջանակներում կրկին զինտեխնիկա է սկսել մատակարարել Ցխինվալիին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ կազմակերպված արշավի մասին։
Բլոգեր Միքայել Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն:Այս մասին հայտնել է ինքը՝ Միքայել Բադալյանը Telegram-ի իր ալիքում։ Նրա փոխանցմամբ՝ իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին՝ նրա խոսքերով «հերթական հակառուսական ցույցը ճնշելու» համար։
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր։ «ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում, քանի որ նրանց մուտքը սահմանափակ է»:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։
#ՀԻՄԱ. Դիմադրություն շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ
Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։