
«Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը իբր կատարելու համար». Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը իբր կատարելու համար:
Հիշեցնեմ, որ ժամանակին նմանատիպ հոդված ՝ 226.2 հոդվածը, մտցվել էր հին քրեական օրենսգրքում հենց Նարեկ Մալյանի համար:
Հոդվածի կարճ նկարագրությունն է՝
«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:
Նշված հոդվածի մասը նախատեսում է որպես պատիժ 1-4 տարի ազատազրկում, ինչից պետք է եզրակացնել, որ արդեն մի դատավոր պատրաստ-գրած ունի Նարեկին կալանավորելու որոշումը:
Այս պահին Նարեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն:
Մանրամասները՝ հաջորդիվ»: