 
                        ԱՀ քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ․ Արցախի տեղեկատվական շտաբ
 
                                    Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:
Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:
Արցախի տեղեկատվական շտաբ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        