Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու». Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մալյանի հոդվածը՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ …քաղաքական … հայացքներով … պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք … քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։ Հոդված 329: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։
Դեռ անցյալ տարի ես զգուշացնում էի, որ այս հոդվածը որպես «զապաս» են պահել՝ լարված վիճակում օգտագործելու ու իշխանության քննադատներին մեկուսացնելու համար։ Ահա խնդրեմ։
Հ.Գ. Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»»։