Կրեմլում Ղարաբաղի հայերի էթնիկ զտման հիմքեր չեն տեսնում. Պեսկով

«Առայժմ հիմքեր չկան խոսելու էթնիկ զտումների մասին: Եվ դրա համար կան ուղղակի շփումներ, որոնց ընթացքում մենք մեր հնարավոր մտահոգությունն ենք հայտնում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովը։

Նանշել է, որ իրենք ուշիուշով հետևում են իրավիճակին: «Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվի»։

Նա հայտարարել է, թե լսել են Բաքվի հայտարարությունը, որ «իրենց թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, և որ իրենք չեն աշխատում քաղաքացիական թիրախների վրա»: «Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա այդպես է»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930