Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Եվրամիության բյուջեի նախագծին, որը տարբեր ոլորտների համար նախատեսում է 189,3 միլիարդ եվրոյի չափով հատկացումներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից արկեր են արձակվել հրեական պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:
«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլիամսոնի «Church Times»-ի հոդվածը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսներին անդադար բարձրաձայնում են ՀՀ տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանությունից երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ժամանակին ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց իրեն չեն լսել։ «Խոսում է Մոսկվան » ռադիոկայանի եթերում քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։
Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար մեքենաների համար վերականգնվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 21-ին Ալժիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է Ալժիր-Թուրքիա երկկողմ գործարար ֆորումին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօրվա նիստում ավագանու երեք անդամների զգուշացում տվեց երեկվա միջադեպից հետո։
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանին թեժ նիստեր էր անցկացնում, Ազգային ժողովում ՔՊ-ն հանձնաժողովային նիստում դրական եզրակացություն տվեց, որ այսուհետ անշարժ գույքերի նվիրատվության վերաբերյալ բոլոր գործարքները պարտադիր անցնեն նոտարական վավերացում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երեւանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։ Հավաքի թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: Եթե հիշում եք` ՔՊ-ն քաղաքապետարանում իշխանություն դարձավ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի շնորհիվ, որի արդյունքում վարչական շրջանների 3 ղեկավարների եւ մեկ փոխքաղաքապետի պաշտոնը զիջեցին կոալիցիոն գործընկերոջը:
Երեւանի ավագանու նիստը երեկ վերածվեց իրական թոք-շոուի: Իշխանական եւ ընդդիմադիր ավագանու անդամները միմյանց վրա ջուր շփեցին, հայհոյանքներ նետեցին իրար հասցեի, բանը հասավ նույնիսկ ծեծկռտուքի ու ոստիկանության միջամտության: Սակայն հատկանշական է ոչ թե տեղի ունեցած միջադեպը, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առկա տրամադրությունները:
Երեկ պարզեցինք, որ 2023 թվականի ընթացքում պետական մարմինները ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 52 պայմանագիր են կնքել՝ ապահովագրական փաթեթներ ձեռք բերելով։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանին կանչել ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։
Երբ թշնամին գրավեց Սեւ լճի 30 տոկոսը, Փաշինյանը հպարտորեն ասաց, որ՝ «Սեւ ջրի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու»։
Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1,3 մլրդ եվրո գումարի չափով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bild թերթը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Բրյուսելում չեն հասկանում՝ ինչո՞ւ է Ալիևի վարչակազմը ժամանակ ձգում հիմա, երբ կողմերն այդքան մոտ են վերջնական համաձայնությանը, «Ազատությանն» ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Իրականում առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, սթրեսի կառավարման և բժշկի հետ համատեղ բուժման արդյունքում է հնարավոր արդյունավետ հաղթահարել անպտղության խնդիրը», – նշել է բժիշկը։
Սպառման որակի և անվտանգության ցուցանիշներից մեկն այն է, թե ինչ սննդային հավելումներ է պարունակում տվյալ ապրանքը: Չէ՞ որ արտադրանքին որոշակի որակներ տալու համար դրան ավելացնում են տարբեր նյութեր, որոնք երբեմն թունավոր են օրգանիզմի համար։
Սպիտակ տունը երեքշաբթի մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, ինչը, հավանաբար, աղետալի հետևանքներ կունենա ուկրաինացի ժողովրդի համար, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, հաղորդում է AP-ն։
Ցամաքային ականների արգելման միջազգային արշավը (ICBL), որը հայտարարված նպատակ ունի՝ պայքարել հակահետևակային ականների դեմ, հրապարակում է տարեկան զեկույցներ, որոնցում նշում է ական արտադրող երկրներին: Հրապարակվել է նոր զեկույց՝ «Landmine Monitor Report 2023», որը անմիջապես տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցների և պաշտոնյաների կողմից։
Մեկ տարի առաջ եմ իմացել, որ Աննան մորն է փոխանցել, ես ՀԵՏՔ-ից եմ իմացել, իրենցից չեմ իմացել, երբ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության, մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնց մասին հիմա չեմ խոսում, բայց այդ պայմանավորվածություններն ինքը խախտել է:
Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորը ճգնաժամն առաջացել է Արևմուտքի գործելաոճի պատճառով։
Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է:
Եվրամիության դիրքորոշումը Ուկրաինայում Մայդանի ժամանակաշրջանում հստակ էր. Ուկրաինան կանգնած էր շատ պարզ ընտրության առաջ՝ եթե մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.40-ին, Երևանի Ավանի 14-րդ փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: