Ավինյանը երեկվա միջադեպի համար ավագանու 3 անդամներին զգուշացում տվեց

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօրվա նիստում  ավագանու երեք անդամների զգուշացում տվեց երեկվա միջադեպից հետո։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանում `ավագանու նիստի ժամանակ վեճ ծագեց, որը քիչ անց տեղափոխվեց քաղաքապետարանի միջանցք և վերածվեց ծեծկռտուքի։

«Ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում 3 զգուշացում տալի տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Նարինե Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին։ Խնդրում եմ գնատահել այն հետևանքները, որ կարող է ունենալ հնչած խոսքը։ Խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ–որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»,- ասաց Ավինյանը և նախազգուշացում տվեց Երևանի վարչական շրջանների բոլոր այն ղեկավարներին, որոնք երեկ մասնակցել են Երևանի քաղաքապետարանի միջանցքում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Նա նշեց, որ երեկվա միջադեպերի նման դեպքեր թույլ չտալու համար ինքը չի նայելու, թե բռնության կոչ հնչեցրած ավագանու անդամը որ խմբակցությունից է՝ իշխանական, թե ընդդիմադիր։

Տեսանյութեր

Լրահոս