Բաժիններ՝

Արագածոտնում 600-ից ավելի ավտոմեքենա մերկասառույցի պատճառով չի կարողանում առաջ ընթանալ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է:

Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:

Փրկարարները, պարեկները քաղաքացիների հետ ավտոմեքենաները հրելով, մեծ դժվարությամբ դուրս էին բերում անվտանգ վայր, մի քանի բեռնատար ավտոմեքենաների էլ փրկարարներն ու պարեկները մի քաղաքացու հատուկ բեռնատար մեքենայով ճոպանի միջոցով դուրս բերեցին մերկասառույց ճանապարհից:

100-ից ավելի ավտոմեքենաներ մեծ դժվարությամբ դուրս են բերվել անվտանգ վայր։ Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում։

Նշենք, որ ավելի հաղ հաղորդագրություն էր տարածել ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով. «Նոյեմբերի 20-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչի կապակցությամբ ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, հանրապետության ճանապարհներին անցան ուժեղացված ծառայության։ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհներին պարեկներն ու փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, խափանված տրանսպորտային միջոցների վարորդներին և ուղևորներին ցուցաբերել են առաջին օգնություն։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս