ԵՄ գալիք տարվա բյուջեն կկազմի ավելի քան 189 մլրդ եվրո․ կավելանա հումանիտար օգնության ուղղությամբ նախատեսվող գումարի չափը
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Եվրամիության բյուջեի նախագծին, որը տարբեր ոլորտների համար նախատեսում է 189,3 միլիարդ եվրոյի չափով հատկացումներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 11-ին կայացած խորհրդակցությունների ժամանակ մասնակից երկրները նույնիսկ ավելացրել են առաջարկվող գումարը 666 միլիոն եվրոյով։
ԵՄ բյուջեի աճի ամենամեծ մասնաբաժինը կազմում է հումանիտար օգնության տրամադրման ուղղությունը (250 մլն եվրո), իսկ 150 մլն եվրո կհատկացվի «Գլոբալ Եվրոպա» ներքին համագործակցությանն և զարգացմանը։
Եվրախորհրդարանի պատգամավորներն ակնկալում են, որ մինչև տարեվերջ համաձայնություն կլինի ԵՄ երկարաժամկետ բյուջեի միջնաժամկետ վերանայման վերաբերյալ, ինչը ճանապարհ կհարթի ԵՄ-ում զգալի լրացուցիչ ծախսերի համար: