Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն դա չպետք է դիտարկվի ներադրբեջանական երկխոսություն:
Արցախն Ադրբեջանի կազմում չէ. այս վետոյով չենք կարող ամբողջ աշխարհի դեմ կռիվ տալ. Փաշինյան
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Հանրային Հ/Ը հարցերին. ՈՒՂԻՂ
Ինչպես «Թուրան»-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը, Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել:
1988-ից ի վեր հրապարակում եմ եւ չեմ հիշում, թե ե՞րբ սերը հեռացավ մեր հրապարակից, մոլախոտն այսքան առատ դարձավ, ե՞րբ խառնվեց մեր մեռոնին, ե՞րբ ուրացանք մեր եղբորը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած ուղեղային կենտրոններից Քաղաքականության, տնտեսության և հասարակության ուսումնասիրության հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող, պրոֆեսոր Բուրհանեթթին Դուրանը «Իշխանության լինելու 20 տարվա գաղտնիքը, առաջարկներ հետագայի համար» վերնագրով հոդված է հրապարակել։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ֆիննական Fingrid էլեկտրական ցանցերի ընկերությունը հաջորդ ամսվանից պետական ու մասնավոր հատվածի կազմակերպություններին իր աջակցությունն է առաջարկում՝ առաջիկա ձմռան համար էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ, բա որ Ալիեւն ուզում է մեզ ցեղասպանել, ինչո՞ւ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնոն։
Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու հարաբերությունների մասին ծավալուն վերլուծություն է կատարել eadaily.com կայքի քաղաքական մեկնաբան Պյոտր Մակեդոնցևը:
Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք․Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ Վարանդայում զորամասի բացման առիթով Ալիևը ցույց տվեց Ադրբեջանի նոր քարտեզը՝ Մեղրիի միջանցքով…
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ աշխարհը սուզվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, Թուրքիան աստիճանաբար բարձրացնում է իր զբաղեցրած աշխարհագրական դիրքի էներգետիկ կարևորությունը։
Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հրավիրվել է Իրանի արտգործնախարարություն: Պատճառն Ադրբեջանում տևականորեն տարվող հակաիրանական քարոզչություն է և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Զավա՛կս, հեռու մնա նախանձից,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Այն հալումաշ է անում մարդուն։ Մի միանձնուհի նախանձում էր մեկ այլ քրոջ, և նրան սկսեց թվալ, թե վերջինս ամոթալի կապի մեջ է հոգևոր հոր հետ։ Ու սկսեց դրա մասին պատմել այնպես, ասես իրականում կատարված փաստի մասին խոսելիս լիներ․․․
Չէ որ, ըստ «զրոյից արտաքին քաղաքականություն կերտող» թավշյա դեմոկրատների` «թշնամանքը պետք է կառավարել», հետևաբար պետք է կառավարել նաև հայատյացությունը», այսինքն «կառավարել նաև ցեղասպանությունը»…
Ալկոհոլային բոլոր խմիչքները բացասաբար են անդրադառնում սրտի ու անոթների վրա, առաջացնում են արյան ճնշման տատանումները, ազդում են արյան մակարդելիության վրա։ Նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա նաև սուրճի չարաշահումը։ Այս մասին «Москве 24»-ին ասել է բժիշկ-սննդաբան Մարգարիտա Կորովյովան։
Վերջին օրերին ՔՊ պատգամավոր, իշխանությունների երբեմնի սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ակնհայտորեն լարված է ու ագրեսիվ։ Տպավորություն է, որ իշխանությունների հետ նրա նախկին ջերմ հարաբերությունները ճաքեր են տալիս։
«Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է»,– ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Եվ այսպես: Ովքեր իմ մտքերին և հոդվածներին վաղուց են հետևում, գիտեն, որ պետությունների միջև հարաբերությունները դիտարկում եմ տնտեսական շահերի տեսանկյունից: Այսինքն պետությունները միմյանց հետ լավ կամ վատ հարաբերություններ են ձևավորում զուտ տնտեսական օգուտներ քաղելու, ռեսուրսներ ձեռք բերելու կամ կորզելու նպատակահարմարությունից ելնելով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես նախագահ նոյեմբերի 14-ին առաջին հանդիպումը կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձնառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։
Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: