Բաժիններ՝

Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 12-ին լքելու է իր պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Որպես պատճառ Մերջանը նշել է իր տարիքը՝ նա հունվարի 14-ից կենսաթոշակառուի կարգավիճակ է ստանալու: Նա պաշտոնաթող է լինելու և վերադառնա Թուրքիա։

Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Թուրքիան իր նոր ներկայացուցչին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պատշոնում հաստատելու համար դիմում է ուղարկել ԱՄՆ և սպասում է պատասխանի:

Վերոհիշյալ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:

ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպանի մասին անձնական տվյալներ չեն հաղորդվում:

Նշենք, որ Մերջանն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031