Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումից մոտ 100 օր անց, նրա պարտության մասին կանխատեսումներն իրականանում են, «քանի որ Պաղեստինի դիմադրությունը կհաղթի», – ասել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim-ը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը հրապարակել են լուսանկարներ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցից։
Սերժ Թանկյան
«Նաիրի» բժշկական կենտրոնի Առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար՝ բգդ պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանի գլխավորությամբ՝ հունվարի 16-18 «Նաիրի» ԲԿ-ում կիրականացվի մաստեր կլաս «Ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատական բուժման ժամանակակից եղանակներ» թեմայով:
Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը:
Ընկերությունները կիբեռմիջադեպերի բախվելու ռիսկի են դիմում աշխատակիցների կողմից ստվերային ՏՏ-ի՝ պաշտոնապես չթույլատրված ծրագրերի, սարքերի և այլ թվային գործիքների օգտագործման պատճառով:
2024 թվականին ջերմաստիճանի նոր ռեկորդ կգրանցվի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով մասնագետներին։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանեց Երևան։
ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ խոսում են «խաղաղության» մասին՝ հայտարարելով, որ դա մեր երկրում հնարավոր է հաստատել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի կնքմամբ»:
Կատարվում է քննություն:
Ամենամեծ թալանչին, Էդգար Ղազարյանի բացահայտումները
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը:
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Երևանի բնակիչներին չեն գոհացնում մայրաքաղաքի տրանսպորտի սպասարկման պայմանները: 168.am-ի իրականացրած հարցման մասնակիցները հայտնեցին, որ չնայած նոր ավտոբուսներ են գործարկվել, իրենք նախկինի պես ստիպված են լինում երկար սպասել իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցին: Ժամանելուց հետո էլ, ավտոբուսում ծանրաբեռնվածության պատճառով, ամբողջ ճանապարհը կանգնած են երթևեկում:
Ժամանակ առաջ «Առավոտ»-ի՝ քաղբանտարկյալ է արդյոք Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան ասել էի, որ ճիշտ գնահատելու համար հարկավոր է սպասել դատական փուլին։
Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:
Ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները Մոլդովայում նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել, եթե իշխանությունները չեն պատրաստվում փոխել կուրսը, որի պայմաններում աղքատության մակարդակը երկրում աճում է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկերոջ հետ զրույցում դատապարտել է Հաագայի միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցը՝ ասելով, որ անհեթեթություն է ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրել մի երկրի, որը տուժել է հարձակումից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չկան 100% ինտրովերտներ կամ էքստրավերտներ, յուրաքանչյուր մարդ ցուցադրում է ինտրովերտ և էքստրավերտ վարքային ռազմավարություններ: Այնուամենայնիվ, կան անձի կողմնորոշման այս տեսակների ավելի ընդգծված ներկայացուցիչներ: Հոգեբան, պրոֆեսոր Լյուբով Գրիգորովիչը այս մասին պատմել է ««Газеты.Ru»-ի՝ ինտրովերտ երեխաների մասին հոդվածում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան մի շարք բանտային անկարգություններից և ամենամեծ հանցախմբի ղեկավարի փախուստից հետո երկրում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել՝ քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար օգտագործելով բանակային ստորաբաժանումներ։
Գերմանական Volkswagen մարդատար ավտոարտադրողի գործարաններից մեկը երկուշաբթի օրը` հունվարի 8-ին, դադարեցրել է աշխատանքը ֆերմերների գործադուլների պատճառով։ Այս մասին գրում է Bild թերթը։
Ֆրանսիայի նոր վարչապետ Գաբրիել Աթալը շուտով իր պաշտոնավարման առաջին այցը կկատարի երկրի հյուսիսում գտնվող Պա դե Կալե դեպարտամենտ, որը վերջերս մեծապես տուժել է ջրհեղեղներից: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էրիկ տեն Հագը լավատեսորեն է ընդունել Ջիմ Ռաթքլիֆի մուտքը «Մանչեսթեր Յունայթեդ»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։
Եվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավոր Պետրի Սարվաման ստորագրահավաք է սկսել, որի հաջողության դեպքում Հունգարիան կզրկվի Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից:
Թուրք տնտեսագետ, քաղաքական գործիչ, ակադեմիկոս Ըշըն Չելեբին խոսել է 2024 թվականին Թուրքիայի տնտեսության վիճակի և նպատակների մասին։
Պաշտոնական այցով հունվարի 10-ին Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր՝ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։