Բաժիններ՝

Շոգեխաշած բանջարեղեն սիսեռի հետ՝ մարոկկյան ձևով

Բաղադրիչներ`

  • կարտոֆիլ- 4-5 հատ
  • բատատ- 1-2 հատ

  • գազար- 1-2 հատ
  • լոլիկ՝ հյութի մեջ- 400 գ
  • ծիրանաչիր- 50-70 գ
  • սոխ- 2 գլուխ
  • սխտոր- 8-10 պճեղ
  • բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • հարիսա համեմունքների խառնուրդ- 1 ճ/գ
  • դարչին- 1 թ/գ
  • աղացած համեմ- 1 թ/գ
  • բանջարեղենային արգանակ կամ ջուր- 600-700 մլ
  • պահածոյացված կամ եփած սիսեռ- 350 գ
  • կիտրոն- 1 հատ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, բատատն ու գազարը ոչ մեծ կտորներով կտրատեք, իսկ լոլիկը, ծիրանաչիրն ու սոխը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք:

Կարդացեք նաև

Խորը թավայի մեջ լցրեք բուսական յուղն ու դրեք միջին ուժգնության կրակին: Սոխը յուղի մեջ մի փոքր տապակեք:

Բացի լոլիկից մնացած բանջարեղենը լցրեք սոխի վրա: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք հարիսան, դարչինը, գինձը և քրքումը: Խառնելով՝ 5-7 րոպե տապակեք:

Ավելացրեք լոլիկն իր հյութի հետ, ծիրանաչիրը, արգանակը կամ ջուրը: Եռալուց հետո 10 րոպե էլ թողեք միջին ուժգնության կրակին: Կրակը թուլացրեք և կափարիչի տակ 20-25 րոպե շոգեխաշեք:

Ավելացրեք սիսեռը, ևս 5-10 րոպե թողեք կրակին:

Կիտրոնի հյութը քամեք, լցրեք բանջարեղենի վրա, խառնեք և մեկ րոպեից հանեք կրակի վրայից: Լցրեք ափսեներն ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս