Բաժիններ՝

Կիտոյի քաղաքապետը կոչ է արել բանակին քաղաք մտնել անկարգությունների պատճառով

Կիտոյի իշխանություններն Էկվադորի մայրաքաղաքում անկարգությունների մեկնարկից և երկրի հանցավոր խմբավորումների կողմից ոստիկաններին առևանգելուց հետո հայտարարել է արտակարգ դրություն, ուժեղացրել է անվտանգության միջոցները և կոչ արել երկրի կառավարությանը՝ բանակն անմիջապես ներգրավել ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Կիտոյի քաղաքապետ Պաբել Մունյոսի հայտարարության մեջ։

«Ես կարգադրել եմ Կիտոյի քաղաքապետարանի բոլոր ծառայություններին մեծացնել իրենց ներկայությունը հասարակական վայրերում և միջադեպերի դեպքում պատրաստ լինել կառավարության հետ համաձայնեցված գործելու: Մենք կուժեղացնենք անվտանգության միջոցները քաղաքի կարևոր հատվածներում: Խնդրել ենք երկրի կառավարությանը՝ բանակային ստորաբաժանումներ տեղակայել քաղաքի ռազմավարական նշանակության վայրերում՝ երաշխավորելու կարևոր օբյեկտների անխափան աշխատանքը», – ասել է Մունյոսը:

Նախօրեին Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան մի շարք բանտային անկարգություններից և ամենամեծ հանցախմբի ղեկավարի փախուստից հետո երկրում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել՝ քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար օգտագործելով բանակային ստորաբաժանումներ։

Էկվադորի կառավարության գործողություններն անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում։ Մարդիկ սկսել են այրել մեքենաներ և ավտոբուսներ, իսկ Գուայաքիլում գրանցվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ։ Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք իրավապահների են առևանգել Կիտոյում և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մաչալա քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս