
Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն, երկարատև խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», – ասված է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը: