Բաժիններ՝

Հագը դրական է տրամադրված նոր միլիարդատիրոջ նկատմամբ

Էրիկ տեն Հագը լավատեսորեն է ընդունել Ջիմ Ռաթքլիֆի մուտքը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց բրիտանացի միլիարդատիրոջը բաժնետոմսերի 25%-ը 1,25 մլրդ ֆունտով վաճառելու մասին:

«Դա ոգեշնչող է։ Բոլորը լավատես են։ Մեծ աշխատանք կա անելու։ Մենք շատ անհաջողություններ ունեցանք․ կարծում եմ, որ ամռանը մեզ մոտ գործերը լավ էին ընթանում, բայց սա ճանապարհորդություն է, նախագիծ։

Հիմա մենք պետք է որոշ խնդիրներ լուծենք, բայց մենք կապրենք, կհաղթահարենք դա և պատասխան հարված կհասցնենք», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս