Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը հրաժարվել է փակել ՀԱՄԱՍ-ի հետ կապված ալիքները, գրում է argumenti.ru-ն։
Ինչ վերաբերում է գազի շուկային, ապա ճգնաժամային միտումներն այստեղ թերևս ավելի հստակ են: Կանդրադառնամ առանձին գրառմամբ:
Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը՝ անկլավում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է Риа Новости-ն։
Նյու Յորքում տեղական ժամանակով ժամը 10:00-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։
Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին ուրբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Իրանի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրի իրականացմանը 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական միջոցների հարցում, որոնք պահվում են Կատարի բանկերից մեկում, հայտնում է Reuters-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 13-ին՝ իր ժողովրդին ուղղված ուղերձում, խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, գրում է The Jerusalem Post-ը․
Արցախից դուրս գալիս պիտի դաժան որոշում կայացնեինք՝ այրել մեր տան պատերի հերոսների նկարները, որ հանկարծ թշնամին չպղծեր։ Ես հրաժարվեցի ինքս այրել, տղաներս որոշեցին այդ ծանր գործն անել։ Այրեցին գրքեր, հերոսների նկարներ և փոքրիկ տղայիս՝ Ռոբերտի զինվորական հագուստը, Aysor.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված, ինը երեխաների մայր Արևիկ Գրիգորյանը։ «Դժոխային ճանապարհից հետո, երբ հասանք […]
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 մլն 919,5 դոլար: Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Ինչո՞ւ էր Քրիստոս քարոզելիս հորդորում նմանվել երեխաներին՝ այն համարելով Երկնքի Արքայություն մտնելու կարևորագույն պայման: Այս հարցը այլ հարցեր է ծնում՝ ի՞նչ է կորցնում մարդ՝ մանկության տարիքը հատելով: Ի՞նչ բացառիկ և թանկ հատկանիշներ ունեն երեխաները, որոնցով այդքան տարբերվում են մեծահասակից և որոնք այդքան արժևորվում են մեր Տիրոջ կողմից:
BBC-ի լրագրողը չի կարողացել զսպել արցունքները՝ Իսրայելի ավիահարվածների տակ գտնվող Գազայի հատվածի «Ալ Շիֆա» հիվանդանոցից ռեպորտաժ վարելու ընթացքում, գրում է Daily Mail-ը:
Երիկամների հիվանդության ատիպիկ, հազվադեպ ախտանշանները ներառում են ախորժակի փոփոխություն, արյան ճնշման բարձրացում, սեռական օրգանների քոր և քրոնիկ հոգնածություն: Այս մասին Газета.Ru-ին ասել է բժիշկ, Gemotest լաբորատորիայի փորձագետ Նինա Զուբովան։
Խանգարում են քաղաքական ընդդիմախոսնե՞րը՝ էլի խնդիր չկա միջոցների մեջ խտրություն դնելու հարցում. Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, բազմաթիվ այլք ազատազրկված են խայտառակ, հակաօրինական քրեական գործերով: Բոլոր թվարկված և բազմաթիվ այլ պարագաներում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե ուղղակի նպատակներով, այլ մոլուցքի աստիճանի մտասևեռումներով, որոնց հասնելու համար միջոցների մեջ որևէ խտրություն չի դրել, չի առաջնորդվել լավի ու վատի, արդարի ու անազնիվի, օրինականի ու հակաօրինականի, բարոյականի և այլասերման չափանիշներով քայլերի միջև ընտրություն կատարելու սկզբունքով:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոպեդը. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Red Wings Airlines ավիաընկերությունը կավելացնի թռիչքների թիվը Ռուսաստանի հարավի (Մախաչկալա և Սոչի) և Թել Ավիվի օդանավակայանների միջև։
Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թ. 44֊օրյայի ժամանակ Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարն էր, ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարը, ով պարտությունից հետո հրաժարական տվեց և փախավ Արցախից:
ՄԱԿ-ը կոչ է արել չեղարկել Գազայի հյուսիսային հատվածի բնակչության տարհանումը։ Այս մասին ասվում է 1,1 մլն պաղեստինցիների տարհանման մասին ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
Այս պարագայում, միջազգային իրավունքի մասնագետի գնահատմամբ, Ադրբեջանում իրականացվող գործընթացների ընթացքում ապահովված չեն կենսական երաշխիքները՝ գործը քննող դատարանի անկախությունը: Սահակյանի գնահատմամբ՝ ադրբեջանական դատարաններն անկախություն չեն կարողանում ցուցաբերել անգամ սեփական քաղաքացիներին վերաբերող գործերում:
Կատարվում է քննություն:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործ»ակալությունը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ մերժող տգետներ, լսեցի՞ք Պուտինին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Պաղեստինի և Իսրայելի միջև վերջերս սկսված ռազմական բախումներին։
Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում. Պուտին
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակում զոհված զինծառայողների թիվը հասել է 258-ի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հոկտեմբերի 12-ին հաղորդվել Էր 247 զոհված զինվորի մասին։
Կողմերին առաջարկել եմ հավաքվել Մոսկվայում. Փաշինյանն այդ մասին գիտի. Պուտին
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6% – ով ՝ հասնելով 102 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
Փաշինյանն է որոշել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում. Պուտին
Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:
Եթե հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցություն կապահովվի և պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար»
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը: