
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա և Կիևյան կամրջի երթևեկությունը

Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա և Կիևյան կամրջի երթևեկությունը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա երթևեկությունը:
Միաժամանակ կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը: