Վիկտորյա Նուլանդը մեկնել է Թուրքիա. նրան ընդունել է Հաքան Ֆիդանը
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նրան ընդունել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ահմետ Յըլդըզը։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Նուլանդը Թուրքիա է ժամանել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հրավերով՝ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի շրջանակներում։
Ռազմավարական մեխանիզմի նիստի ընթացքում կայանալիք բազմակողմանի խորհրդակցությունների ընթացքում մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հարցերի, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ։