Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 311 կգ արդյունք։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն:
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում երեկ Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին:
Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարից երաշխիքներ ստանալ, որ դաշինքի երկրների միջև զենքի արտահանման սահմանափակումներ չեն լինի։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) փետրվարի 8-ին «Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:
Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունները բողոք են հայտնել Ռուսաստանին, որտեղ Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Բալթյան երկրների մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար։ Նման կարծիք է հայտնել քուրդ քաղաքագետ, վերլուծաբան Մուստաֆա Շեֆիքը՝ նշելով, որ Թուրքիան անվտանգության ապահովման տեսանկյունից տարածաշրջանում կարիք ունի համագործակցության Էրբիլի հետ։
Ուրախ եմ վերադառնալ Լյուքսեմբուրգ 2022թ. իմ առաջին այցից ուղիղ երկու տարի անց: Այս տարիների ընթացքում մենք արդեն ձևավորել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն, բայց այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում:
96 տարեկանում մահացել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեակը՝ խորհրդային «Դե սպասիր» («Ну, погоди!») հանրահայտ մուլտֆիլմի երաժշտական ներածության հեղինակը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ադրբեջանը պարբերաբար խախտում է միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին այս տարվա ապրիլին կայցելի Թուրքիա։
Ռուսաստանն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երկկողմ շփումների շրջանակում կքննարկի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացման վերաբերյալ տրամադրված բոլոր նյութերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է: Ծրագրվում են հանդիպումներ ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելու նաև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ նա կայցելի նաև Երևան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ:
Ճապոնիայի հարավի Կագոսիմայի նահանգում սկսվել է Սակուրաձիմա հրաբխի՝ Մինամիդակե խառնարանի ժայթքումը։ Հրաբխային ծուխը հասել է խառնարանից հինգ հազար մետր բարձրության։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագիրը.
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլսին, ով նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/6 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Փետրվարի 14-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությանն Ալիևն արդեն ուղիղ հայտարարեց, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունում փոփոխություններ չմտցնի, ապա «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի: Թե քանի նախապայման է Ադրբեջանն առաջադրել 2018-24 թթ.-ի ընթացքում, արդեն անհիշելի է: Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից, նույն դեմքով, անընդհատ խոսում է այն մասին, որ այս կամ […]
Արցախում ի՞նչ ահաբեկիչների նկատի ուներ Ադրբեջանում ՌԴ դեսպանը․ Զախարովան չկարողացավ պատասխանել հայ լրագրողի դիպուկ հարցին
Քանոնահարուհի Բելլա Պապիկյանի ու հայտնի ջութակահար Ստեփան Հաուսերի կատարումները լայն տարածվեցին սոցիալական բոլոր հարթակներում՝ հավաքելով հարյուր հազարավոր դիտումներ, լայքեր։ Հազարավոր մեկնաբանություններում օգտատերերն իրենց հիացմունքն էին հայտնում հայ աղջկա ու խորվարթ երաժիշտի համատեղ կատարումների մասին, որոնք վերնագրված են «Love story»։
Մոսկվա-Բաքու շփումների օրակարգում կլինի Ղարաբաղ հայկական բնակչության վերադարձի հեռանկարի հարցը․ Զախարովա
Ակնկալում ենք երաշխիքներ Հայաստանից․ Զախարովան՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներքին Հանդում հայ զինվորների մահվան պատասխանատուն ու մեղավորը ՀՀ իշխանություններն են Նիկոլի գլխավորությամբ»։
Ucom-ը սպորտի սիրահարների համար uTV ալիքների ցանկում ավելացրել է ևս երկու հեռուստաալիք՝ Fast Sports 1 և Fast Sports 2, որոնք հասանելի կլինեն Premium Sport թեմատիկ փաթեթում:
2020թ. Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանում ամեն արդուկից խիզախության լուրեր են հորդում հաղթանակների ու ձեռքբերումների մասին։ Եվ իսկապես, մերձկասպյան երկիրը հետխորհրդային տարածքում հաջողության եզակի պատմություն է թվում։ Բաքուն իր օգտին լուծեց բազմամյա տարածքային հակամարտությունը և իր համար շահավետ հարաբերություններ հաստատեց Ռուսաստանի և արևմտյան աշխարհի հետ։ Իսկ առջևում կան նաև անսահման թվացող բարձր եկամուտների հեռանկարներ եվրոպական էներգետիկ շուկայում՝ Ռուսաստանի՝ Արևմուտքից Արևելք գնալու հետևանքով ծայրահեղ դեֆիցիտներով։