Բաժիններ՝

Վախճանվել է «Դե սպասիր» մուլտֆիլմի երաժշտական ներածության հեղինակը

96 տարեկանում մահացել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեակը՝ խորհրդային «Դե սպասիր» («Ну, погоди!») հանրահայտ մուլտֆիլմի երաժշտական ​​ներածության հեղինակը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թամաշ Դեակը ծնվել է 1928 թվականին՝ հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքում: Եղել է ինքնուս շեփորահար: 1959-64 թվականներին աշխատել է Հունգարիայի ռադիոյում։ Հեղինակ է ավելի քան 120 մուլտֆիլմերի և հեռուստահաղորդումների երաժշտության, ինչպես նաև ջազային և սիմֆոնիկ ստեղծագործությունների, որոնցից շատերը ձայնագրել է իր երաժշտական ​​խմբի հետ: Նա է ստեղծել «Դե սպասիր» մուլտֆիլմի այցեքարտը դարձած «Ջրային դահուկներ» երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև մի քանի սերիաներում հնչած այլ մեղեդիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829