
«Թուրքիան պիտի վերաձևի իր հարաբերությունները հարևանների հետ». քուրդ վերլուծաբան

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար։ Նման կարծիք է հայտնել քուրդ քաղաքագետ, վերլուծաբան Մուստաֆա Շեֆիքը՝ նշելով, որ Թուրքիան անվտանգության ապահովման տեսանկյունից տարածաշրջանում կարիք ունի համագործակցության Էրբիլի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ Էրբիլն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքն է։
«Թուրքիան շատ կարևոր դեր է ստացնձնել վերջին տարիներին, հատկապես Ուկրաինայի պատերազմից և Գազայի վերջին պատերազմից հետո։ Թուրքիան բախվել է և՛ ճգնաժամերի, և՛ մարտահրավերների, բայց ունի բազմաթիվ հնարավորություններ և ներուժ:
Ուստի Թուրքիան պետք է վերաձևի իր հարաբերությունները հարևանների հետ։ Քուրդիստանը Թուրքիայի համար կարևոր հարևան է »,- նշել է նա ։
Քաղաքագետը հակված է նրան, որ Թուրքիան ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը պետք է խորացնեն համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում։