Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը:
Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։
Այսօր կատարվում են մարգարեների կանխասացությունները, թե ծնվելու է մի Մանուկ, Ով իր գալստյամբ փոխելու է աշխարհը՝ մաքրելով այն մեղքերից։ «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ» (Մաղ. 4:2)- գրում է Մաղաքիա մարգարեն։ Իսկ Բարուքը գրում է, Երեմիայի խոսքերի համաձայն, թե Աստված Բարձրյալ երկրում կհայտնվի և մարդկանց մեջ կշրջի (Բարուք 3:38):
«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից եւ ԱՄՆ-ից շատ կարեւոր կլինի: Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կամուրջ բացելու հնարավորությունն է»,-ընդգծեց նա:
Մագազինները դատարկ են. հացի մատերիալ չկա, բայց ոչինչ, խաշ կանինք. Արցախից չենք քինալու
Ռուսը մեզ տի պադդերժկա անի, որ կռվենք. հո օրիշը մեզ չի՞ պահելու. Արցախում անվտանգություն են ուզում
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին
Երբ ՔՊ-ական պսեւդոգեներալ երեսփոխանը քննադատում է 1998-ի ազգային ուժերի ու գործիչների փաթեթային մոտեցումն Արցախի հարցում, ուզում եմ ասեմ՝ Վազգենը գլուխը բարձրացներ ու լսեր քո խոսքերը։
Հավանաբար շուտով դանդաղ կսկսեք ինձ ատել հայկական սփյուռքի և Հայաստանի՝ որպես պետության հանդեպ մշտական քննադատության համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանցի և իսրայելցի հայտնի բլոգեր լեքսանդր Լապշինը:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակվում է առաջադրանքների կատարումը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են սկսել շրջանների բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, տեղում առկա հրատապ խնդիրներին ծանոթանալու և բնակչությանը հուզող հարցերին պատասխանելու նպատակով:
Նշենք, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններ բերելով դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը:
Արցախը դեռ պաշարված է, այդպիսի պաշարման մեղմ տեսակը համաշխարային պատերազմին իրենց թույլ են տվել ֆաշիստները՝ Լենինգրադի նկատմամբ, և որևէ մեկի մտքով չի անցել նույն պահին շնորհավորել ֆաշիստների, ոչ թե սովի մատնված լենինգրադցիների ամանորը։ Ի դեպ, սա բնավ թուրքի կենսագրության եզակի էջերից չէ. Բայազետը, Մուսա լեռը և այլն դրա վառ օրինակներն են։
Իրանի հայանպաստ հայտարարությունները անհանգստացնում են մեզ նույնքան, որքան Բաքվին։
Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:
Իմ ապրած տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց, այդ թվում հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս, տարբեր գործիչների, անծանոթների հետ ունեցել եմ տարաձայնություններ։ Վիճել ենք միմյանց հետ, երբեմն վիրավորել, նեղացել։ Իմանալով հանդերձ մեր՝ հայ ժողովրդի թերություններն ու արատները, երբեք, մինչև 2020թ․ անհարմար չեմ զգացել իմ հայ լինելու համար։
Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկը։ Ոչ մեկը։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկը, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել կուսակցական հավաքի ընթացքում, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի դերակատարությանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Աննա Մանգասարյանը Արցախից եկել էր Երևան իր մայրիկի մահվան տխուր առիթով: Աննան բլոկադայի պատճառով չի կարողանում վերադառնալ տուն իր 13 տարեկան երեխայի մոտ: Ամանորյա տոները փոքրիկը դիմավորեց առանց մայրիկի: Բլոկադան շարունակվում է:
Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։
Օրակարգը խիստ «հրատապ ու կարևոր» էր` ամփոփվել են ՔՊ Կենտրոնի ՏԿ խորհրդի նախագահի ընտրությունները, քննարկել են տարածքային կազմակերպությունների խորհուրդների և ինչ-որ նիստերի կազմակերպման հետ կապված և այլ հարցեր։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հունվարի 16-18-ը Բաքվում տեղի կունենա Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը` արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Արդբեջանում կարծում են, որ երկրին հարկավոր է դատաիրավական բարեփոխումներ կատարել, որպեսզի տնտեսական լավ արդյունք գրանցեն։
Արթուրն ու արցախցիները շրջափակման մեջ են, բայց ավելի ազատ են, ձիգ են, պինդ են ու ազգային են, քան մենք, որ «թսիկի» նման պատերի տակ իրարից բողոքում ենք՝ արդարացում փնտրելով մեր անճարության ու անգործության համար։
«Ցավալի լուր ստացվեց երեկ երեկոյան։ Մահացել է Ալեքսեյ Վսևոլոդովիչ Մալաշենկոն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ ընդգծելով, որ Մալաշենկոն փայլուն հետազոտող էր։
Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։
Անգլերենում մի արտահայտություն կա, որը շատ եմ սիրում՝ «Couldn’t ask for more»` եթե բառացի թարգմանենք՝ ավելին չէի կարող խնդրել։ Նշանակում է՝ լինել ծայրահեղ երջանիկ ու շնորհակալ այն ամենի համար, ինչ կա և ավելիի ակնկալիք չունենալ։
Պետությունները, հասարակությունները, բացի սահմանադրական, իրավական կառուցակարգերից, գոյատևում ու զարգանում են նաև դրանցում գեներացվող մտավոր ներուժով։ Պարզելու համար, թե ինչպիսին է պետությունը, և հատկապես ինչպիսի հեռանկար կարող է այն ունենալ, պետք է փորձել հասկանալ, թե ինչ գաղափարներ, իսկ ավելի լայն առումով՝ ինչ իմաստներ են ստեղծվում տվյալ երկրի ու հանրության շրջանում։ Իմաստների ստեղծման գործընթացը, իհարկե, ունի տարերային ընթացք, այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր հավաքվում են որևէ տարածքում և զբաղվում են իմաստների կամ գաղափարների արտադրությամբ։
Հայտնի է, որ ամեն ազգի, ժողովրդի բնավորության գծերը , ապրելակերպը, նաև հոգեբանությունը, որպես կանոն, արտահայտվում են նրանց առածներում և ասացվածքներում։
Չգիտեմ` ինչ է պետք հայ ժողովրդին այս վեգետատիվ վիճակից դուրս գալու համար, բայց քանի այս մարդը խոսում է 29,800 քկմ, իսկ International Crisis Group-ը հայ-ադրբեջանական պատերազմը գնահատում է 2-րդ ամենահավանական կոնֆլիկտ 2023-ում (1-ին ամենահավանականը դե այս պահին ընթանում է), բոլորիս մաղթում եմ, որ 2023-ի դեկտեմբերի 31-ին մեր ամանորը շնորհավորողն այլ անձ լինի: