Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագիրը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր իր հրաժարականի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829