ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եգանյանին համատեղության կարգով Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հայաստանում «Ucom» ընկերությունն ընդլայնում է համագործակցության շրջանակները և այդ համատեքստում այսօր համաձայնագիրր ստորագրեց աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջատարներից մեկի՝ Nokia ընկերության հետ՝ 5G Ready ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու համար, որով արդիականացվելու է «Ucom»-ի բազային և IP ցանցի ենթակառուցվածքը՝ բարձրացնելով բաժանորդների շարժական կապի հարմարավետության աստիճանը, որպեսզի այն որակապես ավելի բարձր մակարդակ ունենա՝ ապահովելով տվյալների փոխանցման արագությունը և ավելացնելով թողունակությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։
«Իշխանությունն իր անբարտավան, անգրագետ, ադրբեջանամետ և թրքահաճո քաղաքաիսնության հետևանքով հասցրել է իրավիճակը այնպիսի մակարդակի, որ ինչ էլ անի, միևնույն է՝ մարդիկ իրենց իսպառ չեն հավատում»։
Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ (…)»)դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիմանվրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:
Եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, Դուք նրան կձերբակալե՞ք. The Telegraph-ի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Մարզահամերգային մեծ դահլիճն ամփոփում էր տարին՝ արժանին մատուցելով արտիստներին, որ հասցրել են հիթեր մատուցել երկրպագուներին ու գրանցել նոր հաջողություններ սոցիալական հարթակներում։ Ամենավառ ու հայտնի աստղերը նույն տոնական բեմում ներկայանում էին հայկական թոփ երաժշտական կատարումներով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից ՝ կապված Միջազգային քրեական դատարանին միանալու հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիային 40 միավոր նոր F-16 կործանիչներ վաճառելու և գործող F-16 կործանիչների արդիականացնելու գործարքը։ Այս մասին հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը X միկրոբլոգի իր էջում։
Ադրբեջանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Միխալկոն կանչվել է ԱԳ նախարարություն։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱԳՆ հաղորդագրությանը։
էդ որ մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի։ Հը՞…
Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի տեղաշարժով կոտրվածք ախտորոշումով։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ այս պահին Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին սրվել է, երբ Միացյալ Նահանգները Բաղդադում անօդաչու թռչող սարքի հարվածով սպանել է Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորման հրամանատարին:
Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայելի դեմ և պատրաստ է ավելիին, ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։
Ճապոնիան նախատեսում է շուրջ 100 միլիարդ եվրո փոխանցել Ուկրաինային:
ՆԱՏՕ-ն խոստանում է միասնական և հզոր պատասխան տալ դաշինքի վրա ցանկացած հարձակմանը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ այն ժամանակվանից, երբ նա «մեր ռազմական պատասխանը չափազանցված անվանեց»։
Ավելի քան 1500 ցուցարար կիրակի հավաքվել է Աթենքի կենտրոնում՝ դեմ արտահայտվելու Հունաստանում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագծին, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ-ի գործողությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, սպառնում են ընդլայնել հակամարտության մասշտաբները Մերձավոր Արևելքում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցն ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ շուրջ մեկ միլիարդ դիտում է ստացել, ասել է «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում։
Ուկրաինայի համար պետականությունը պահպանելու լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտու դերը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վտանգի տակ է դնում ամերիկյան զորքերի և նրանց դաշնակիցների անվտանգությունը։
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը Սվետլոգորսկում քաղաքագետների V համագումարում ելույթի ժամանակ գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտին մեղադրել է Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ, հայտնում է Федерал Пресс-ը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Անթալիայում մշտապես բնակվող օտարերկրացիների թիվը նվազել է 40.000-ով։
Ձվերը 10 րոպե խաշեք։ Ծովախեցգետնի ձողիկները ոչ մեծ խորանարդների ձևով կտրատեք:
Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է ունենա այս անցավոր կյանքում պանդուխտ լինելու գիտակցումը, քանի որ ինչպես առաքյալն է ասում՝ «մեր քաղաքացիությունը երկնքում է»:
Քնի պակասը, հատկապես տղամարդկանց մոտ, հրահրում է ավելորդ քաշ, ասում է հոգեբան, թերապևտ և սոմնոլոգ Ալեքսեյ Մելեխինը։ Նա aif.ru-ին տված հարցազրույցում նշել է կազմվածքի հետ կապված խնդիրների անսպասելի պատճառ։
Կար ժամանակ, երբ իշխանությունները հպարտանում էին, թե Հայաստանում ստեղծել են նպաստավոր պայմաններ ապրելու և աշխատելու համար, դրա համար էլ ռուսները նախընտրում են գալ Հայաստան։ Հիմա, երբ ռուսները հեռանում են, այլևս չեն խոսում «ապրելու և աշխատելու համար ստեղծված նպաստավոր պայմանների» մասին։