Բաժիններ՝

Իսրայելական բանակը զորքերը դուրս է բերել Գազայի հարավային հատվածից

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յունիս շրջանում չորս ամիս տևած մարտերից հետո, հայտնում է Times of Israel-ը։

Ներկայումս Գազայի հատվածում մնացել է միայն մեկ «Նահալ» բրիգադը։

«Նահալ բրիգադին հանձնարարված է ապահովել, այսպես կոչված, Նեցարիմ միջանցքի անվտանգությունը, որը Իսրայելի հարավային Բեերի շրջանից ձգվելով և հատելով Գազայի հատվածը, հասնում է Գազայի առափնյա մաս:

Այս միջանցքը Իսրայելի պաշտպանության բանակին թույլ է տալիս ռեյդեր իրականացնել Գազայի հյուսիսում և կենտրոնական հատվածում, խոչընդոտում է պաղեստինցիների վերադարձին Գազայի հյուսիսային հատված և հումանիտար կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգնությունը հասցնել անմիջականորեն Գազայի հյուսիսային հատված», – ասվում է հաղորդման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930