Բաժիններ՝

Երազանքս 100 հանդիպում անցկացնելն էր. Էդուարդ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբի կազմում իր 100-րդ հանդիպման մասին։

«Իհարկե, ես սպասում էի այս պահին, քանի որ սա քո հարազատ ակումբն է, որտեղ դու մեծացել ես: Երբ ես փոքր էի, տեսնում էի, թե ինչպես է ինչ-որ մեկը հասնում այդ 100 խաղի նշագծին: Եվ սա նույնպես այդ դրվագներից մեկն է…

Երազանքս 100 հանդիպում անցկացնելն էր։ Իհարկե, ես ուրախ եմ և հպարտ: Եվ ամենակարևորն այն է, որ մենք այսօր հաղթեցինք»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի արտագնա խաղում 4-3 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին», իսկ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930