Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու հարցը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ գերատեսչության ղեկավարի հետ Հռոմ է մեկնել նաև Գազայում պատանդների հարազատների պատվիրակությունը:

«Այցը նվիրված է առևանգվածներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի շարունակման համար միջազգային լեգիտիմության պահպանմանն ուղղված ջանքերին»,- նշել են Իսրայելի ԱԳՆ-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930