ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրումը։
Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Բաժին պիտի գնանք. ինչպես են ՔՊ-ականի հետ տրանսպորտում վեճի բռնված երիտասարդին տանում ոստիկանություն Բաժին պիտի գնանք. ինչպես են ՔՊ-ականի հետ տրանսպորտում վեճի բռնված երիտասարդին տանում ոստիկանություն
Այս մարդիկ սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, լոբբինգ անում նրանց օգտին. Էդմոն Մարուքյան
Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորված Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։
Ապրիլի 15-17-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններն ընթացել են Թուրքիայում։ Օգտագործվել են F-16 կործանիչներ։
Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանի հարակից տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՄԻ՛ ԼՌԻՐ, ՄԻ՛ ՈՒՐԱՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ. ՄԱՍՆԱԿՑԻՐ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻՆ՝ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ալեն Սիմոնյանի գրառումը՝ գրելով. «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Samvel Vardanyanի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Իսրայելը դիտարկում է իր հաջորդ քայլերը անցած շաբաթվա վերջին Իրանի պատասխան հարձակումից հետո:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկել Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար: Այս մասին նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։
Իսրայելը կայծակնային և ավելի մասշտաբային պատասխան կստանա, եթե որոշի շարունակել Թեհրանի հետ հարաբերությունների սրման արկածախնդրությունը:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է։
Միջադեպ՝ ՔՊ-ական պատգամավորի և քաղաքացու միջև հանրային տրանսպորտում
Այս տարի հայ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի 110-ամյակի առթիվ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն։
Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեին՝ ամբիոնից «գործակալների օրենքը» ներկայացնելու ժամանակ։
Ռազմարդյունաբերության ոլորտում 25 կազմակերպություն ունի պատվեր պաշտպանության նախարարությունից, ակնկալվում է, որ տարվա արդյունքում այս թիվը կավելանա մինչև 29։ Պաշտոնավարման 100 օրերի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ՌԴ նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիսին, մահացած են գտել Մոսկվայի կենտրոնի բնակարանում։ Տեղությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց, թե մի քանի ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով։
Մեքենան անսարք է եղել, արգելակները չեն աշխատել, 5 տարի այդ մեքենան չի քշվել: Անգամ մեքենայի մեջ ճնճղուկների բույն են գտել: Թող իրենց երեխեքին տանեն, նստացնեն էդ անսարք մեքենան ու ասեն՝ վարի:
«Վրաստանում վերջին տարիներին ներդրված պրակտիկայի համաձայն՝ օտարերկրյա դիվանագետները շարունակում են ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական բանավեճերին։ Նրանք փորձում են համատեղել օրենսդիրի գործառույթը, ակտիվորեն մասնակցել օրենսդրական գործընթացին, թելադրել վրաց ժողովրդի ընտրած խորհրդարանին, թե որ օրենքներն ընդունել, որոնք՝ ոչ։
Անդո, «Նախկինները» ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում գտել ու բացահայտել են ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի ժառանգներին, Սփյուռքը վկա, իսկ քո՝ դավաճանների պակաս չունեցող քաղաքական թիմը sms-ով փող աշխատելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին «հանգանակություն» կատարած կենդանի մարդկանց անուններն էր գրում, տարատեսակ լազերային շոուներով։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին հերթական անգամ այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ահասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Մինչ հակառակորդը մեր պետության ու տարածքի հաշվին իր համար գոյություն չունեցող պատմական հայրենիք է ստեղծում, մեր պետության ղեկավարը առաջարկում է մերժել մեր պատմական հայրենիքի պատմությունը…: