Հե՛նց նրանց, ովքեր հսկայական թվով ձախողված որոշումներ են կայացրել և կառչել իրենց դիրքերից, ձեռնտու է նրա մահը»,- գրել է Վոլոդինը։
Նավալնին վերադարձավ Ռուսաստան՝ իմանալով, որ իր աշխատանքը շարունակելու համար, ամենայն հավանականությամբ, նրան կսպառնա ազատազրկում կամ սպանությունն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Նավալնին մահացել է. ակցիա Երևանում` Ռուսաստանի դեսպանատան առջև
ՀՀ-ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտները այս տարվա հունվարից Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ հարկային պարտավորություններ ունեն և պետք է տույժեր մուծեն։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ):
Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը:
Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։
Ուկրաինան մտադիր է Թուրքայից գնել թուրքական 5-րդ սերնդի մարտական «KAAN» կործանիչները։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
ՀՀԿ ԵԿ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վահան Քերոբյանին տնային կալանք են տվել պետությանը վնաս հասցնելու համար։
Այդ շարքում են Ներքին Հանդում մեր չորս զինծառայողների զոհվելու լուրը, ԶՈւ Գլխավոր շտաբում հերթական «կադրային հավալան», ԱԳՆ կայքից Արցախի և 44-օրյա պատերազմի մասին բաժինների հեռացումը, Վահան Քերոբյանի ձերբակալությունը և նրան առնչվող կոռուպցիոն սկանդալը, և այլն։
Բուլղարիայում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական այցի վերջին կանգառը Բուլղարիայի հպարտությունն էր՝ Ազգային գրադարանը, որը հիմնադրվել է իրենց անկախության հռչակումից անմիջապես հետո: Ինչպես և Հայաստանի առաջին հանրապետությունում, անկախության հռչակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղան Մատենադարանի, հետո Ազգային գրադարանի ստեղծմանը:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղում ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:
Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում:
2023 թվականին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարով (Հարավկովկասյան գազատար) փոխանցվել է Ադրբեջանի հիմնական գազատարներով փոխադրվող բնական գազի ընդհանուր ծավալի 54,8 տոկոսը։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին:
«Գերմանական օգնությունը կազմել է ավելի քան 12 միլիարդ եվրո, մենք ընդունել ենք ավելի քան 1 միլիարդ ուկրաինացի փախստականների, մատակարարում ենք զենք և զինամթերք։ Մենք ստանձնում ենք այն պատասխանատվությունը, որը պետք է կրի այս չափը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը դրական որոշում կկայացնի Ուկրաինային հետագա աջակցության վերաբերյալ: Այս մասին նա ասել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ուղիղ եթերով։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ամերիկացի տնտեսագետ Դալիպ Սինգհը, որին անվանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետ», կրկին կաշխատի Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Axios» հարթակին։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ ԵԽԽՎ-ն չի հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
«Ես չգիտեի, թե ինչ անեմ՝ թռչեմ երեխաներիս մոտ Ռուսաստա՞ն, թե՞ ոչ, քանի որ չէի հավատում այս տեղեկությանը: Սակայն մտածեցի, թե ինչ կաներ Ալեքսեյը նման իրավիճակում և որոշեցի ելույթ ունենալ այս բեմից և դիմել ձեզ»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:
Սենատորը նաև ասել է, որ «աղմուկ անել պետք չէ», քանի որ Արևմուտքը կարող է «օգտվել այս իրավիճակից» իր նպատակների համար։
Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում և հանդիսանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրի շահառու։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Թուրքիա-Սաուդյան Արաբիա ներդրումային և բիզնես ֆորումի ընթացքում հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ունի զբոսաշրջության շատ հավակնոտ վայրեր և այդ հարցում Թուրքիան կարող է աջակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023թ․):
«Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Նոր դարաշրջանը գլոբալ համակարգերում, ուժային պատերազմները և Հարավային Կովկասը» միջազգային պանելի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար։