ՀՀ-ն մի քանի զինատեսակի փորձարկում է իրականացրել․ Մխիթար Հայրապետյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց, թե մի քանի ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով։
Ըստ նրա՝ դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու Հայաստանի զինված ուժերում։
Հայրապետյանը նաև ասաց, որ ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։
«Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։ Նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, հիմնական փոփոխություններից է՝ նախարարության, ի դեմս ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- հայտնեց նա:
Հայրապետյանի խոսքով՝ նախաձեռնվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։