Բաժիններ՝

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանի հարակից տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Արմավիրի բաժնում պարզվել է, որ նշված ռեստորանի հարակից տարածքում ժամը 22։40-ի սահմաններում մկրտության արարողության մասնակիցներ, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներ 23-ամյա Հովհաննես Ա․-ն, Արայիկ Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Ռաֆայել Հ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 36-ամյա Էդգար Ն․-ի, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ 43-ամյա Ոսկան Խ․-ի և 37-ամյա Մկրտիչ Խ․-ի հետ։

Վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, հասցրել փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ոսկան Խ․-ն և Մկրտիչ Խ․-ն հարազատ եղբայրներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս