Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարները ապրիլին հնարավորություն են ստացել կապ հաստատել հարազատների հետ. ԱՊԱ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին հերթական անգամ այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ  գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, և նրանց տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։

Հուսեյնովան ասել է, որ կազմակերպության մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատվում են կալանավորների պահման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը։

ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորներին պահող կողմի հետ։

ԱՊԱ-ն չի հստակեցնում, թե ապրիլ ամսվա ընթացքում կոնկրետ, երբ են տեղի ունեցել այցերը:

Տեսանյութեր

Լրահոս