Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը

Իսրայելը դիտարկում է իր հաջորդ քայլերը անցած շաբաթվա վերջին Իրանի պատասխան հարձակումից հետո:

Այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսրայելի կառավարության խոսնակ Ավի Հայմանը՝ հավելելով, որ Իսրայելը, որպես ինքնիշխան պետություն, կպահպանի իրեն պաշտպանելու իրավունքը աննախադեպ հարձակումից հետո։

Հայմանը ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարությունը գնահատում է Իրանին հնարավոր պատասխանի շուրջ ստեղծված իրավիճակը և կգործի համապատասխանաբար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930