Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է կայծակնային արձագանքի մասին՝ էսկալացիայի աճի դեպքում

Իսրայելը կայծակնային և ավելի մասշտաբային պատասխան կստանա, եթե որոշի շարունակել Թեհրանի հետ հարաբերությունների սրման արկածախնդրությունը:

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Եթե իսրայելական ռեժիմը ցանկանա շարունակել իր արկածախնդրությունները և իրադրության էսկալացումը, ապա պատասխան քայլը լինելու է կայծակնային և ավելի լայնամասշտաբ»,-ասել է Աբդոլլահիանը, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում։

Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանի նպատակն առաջին հերթին Իսրայելին զգուշացնելն է Իրանի «կարմիր գծերը» հատելու հնարավոր հետեւանքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930